Ռոգոզինը Մասքին համարել է տիեզերական կապիտալիստ
«Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինն Իլոն Մասքին համարել է տիեզերական կապիտալիստ, իսկ նրա SpaceX ընկերությունը՝ հետաքրքիր։
«Մենք չունենք այնպիսի մարդիկ, ինչպիսին Իլոն Մասքն է, որը, այսպես ասենք, այդպիսի տիեզերական կապիտալիստ է: Բայց մենք ունենք շատ տաղանդավոր ինժեներներ եւ կոնստրուկտորներ, այդ թվում՝ երիտասարդ մշակողներ: Մենք կցանկանայինք, որպեսզի նրանց երկիրը նույնպես իմանա: Որպեսզի այդ մարդիկ հասկանան, որ մեր հասարակությունն ապավինում է նրանց: Այդպիսի աջակցությունն անհրաժեշտ է»,-ասել է Ռոգոզինը՝ հանդես գէլով Startup Village խորհրդաժողովում:
«Մենք հարգանքով ենք վերաբերվում այն բանին, ինչ որ անում է պարոն Մասքը, նա ամենից առաջ ստեղծել է այնպիսի հետաքրքիր ընկերություն, որտեղ կա ներքին գնագոյացում, ենթակառուցվածք, որը նրան փոխանցվել է, ըստ էության, պետության կողմից»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: