Բաժիններ՝

«Լադանիվա» խումբը յուրովի է մեկնաբանել Էդիթ Պիաֆի սիրված երգերից մեկը

Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, նոր մեկնաբանությամբ է ներկայացրել Էդիթ Պիաֆի «Hymne à l’Amour» ստեղծագործությունը:

Երգի հոլովակն արդեն խմբի YouTube-ի պաշտոնական ալիքում է:

«Լադանիվան» պատրաստվում է մենահամերգով հանդես գալ Երևանում: Համերգը տեղի կունենա մայիսի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Չի բացառվում, որ երեկոյին հնչի նաև Պիաֆի ստեղծագործությունը:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս