Բաժիններ՝

Գրեթե 5000 անօրինական միգրանտ է իսպանական Սեուտայից վերադարձել Մարոկկո

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է Սեուտայից Մարոկկո 4,8 հազար անօրինական միգրանտների վերադառնալու մասին, որոնք իսպանական տարածք էին ժամանել այս շաբաթվա սկզբին: Այդ մասին գրում է El Pais թերթը։ Անօրինական միգրանտների մի մասը Մարոկկոյի տարածք է վերադարձել կամավոր, իսկ մյուս մասը՝ հարկադրաբար: Առաջիկայում գործընթացը պետք է շարունակվի, քանի որ անօրինական միգրանտների ընդհանուր թիվը, որոնք վերջին օրերին ժամանել էին Սեուտա, հասնում է մոտավորապես 8 հազարի:

Մայիսի 19-ին տասնյակ միգրանտներ շարունակում են ընդհուպ մինչեւ Սեուտա հասնելու փորձերը: Նրանց մի մասն անչափահասներ են: Սանչեսն այժ շաբաթ ավելի վաղ հավաստիացրել է, որ միջոցներ կձեռնարկի ճգնաժամը հաղթահարելու համար: «Այժմ իմ գերակայությունն իրադրության նորմալացումն է Սեուտայում: Այնտեղ քաղաքացիները պետք է իմանան, որ Իսպանիայի կառավարությունն իրենց աջակցում է, ընդ որում՝ առավելագույնս վճռականորեն, որպեսզի նրանց անվտանգությունն ապահովվի ցանկացած իրադրության պայմաններում»,-նա իր Twitter-ում գրել է մայիսի 18-ին:

Իր կողմից Սեուտայի ղեկավար Խուան Խեսուս Վիվասը մայիսի 18-ին իշխանություններին հորդորել է՝ անօրինական միգրանտներին արագորեն վերադարձնել Մարոկկո: «Մեզ մոտ Մարոկկոյի հետ գործում են պայմանավորվածություններ, որոնց համաձայն, մենք իրավունք ունենք անհապաղ հարկադրաբար վերադարձնել անօրինական միգրանտներին»,-ասել է Վիվասը: Սեուտան իսպանական տարածք է Աֆրիկայի հյուսիսում: Այն գտնվում է Ջիրալթարի դեմ հանդիման եւ սահմանակից է Մարոկկոյին: Անօրինական միգրանտները ձգտում են հայտնվել Սեուտայում, հուսալով, որ ապաստան կստանան Իսպանիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս