Բաժիններ՝

«Նա իմ կյանքի սերն է»․ A$AP Rocky-ն հաստատել է իր և Ռիհաննայի սիրավեպը

A$AP Rocky անունով հայտնի ամերիկացի ռեփեր Ռակիմ Մայերսը հաստատել է իր և հայտնի երգչուհի Ռիհաննայի սիրավեպը՝ վերջինիս անվանելով «իր կյանքի սերը»։

«Հիմա, երբ գտել եմ իմ միակին, ինձ ավելի լավ ու ավելի հանգիստ եմ զգում։ Կարծում եմ՝ սիրտը զգում է, երբ հանդիպում ես քո կյանքի սիրուն»,- GQ-ին տված հարցազրույցում ասել է ռեփերը։

A$AP Rocky-ն նաև հայտնել է ընտանիք կազմելու և հայրանալու ցանկության մասին՝ ասելով․ «Հայր դառնալն իմ ճակատագիրն է։ Կարծում եմ՝ հրաշալի հայր կլինեմ»։

Խոսելով իր առաջիկա ալբոմի մասին, նա նաև պատմել է՝ կորոնավիրուսի համավարակի ֆոնին հայտարարված կարանտինի ժամանակ Ռիհաննայի հետ «ավտոբուսով ուղևորության է մեկնել» և ալբոմի երգերից շատերը ոգեշնչված են «երգչուհու հետ այդ ուղևորությունից»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս