Ավստրիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ ԵՄ-ն ցանկանում է երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտնել է, որ Եվրամիությունը ցանկանում է երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, բայց Մոսկվան ներկայումս դրանով հետաքրքրված չէ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախարարի խոսքով՝ այժմ Ռուսաստանի ու ԵՄ-ի հարաբերությունները լարված են: «ԵՄ-ն ցանկանում է երկխոսություն, ցանկանում է երկխոսության ուղիներ », – ասել է Շալլենբերգը՝ ավստրիական Ö1 ռադիոկայանին տված հարցազրույցում:

Լրագրողի հարցին, թե արդյոք Մոսկվան հետաքրքրված է դրանով՝ նախարարը պատասխանել է. «Հիմա ոչ»:

Միաժամանակ, Ավստրիայի ԱԳ նախարարը նշել է մի շարք ոլորտներ, որոնցում Մոսկվան ու Բրյուսելը ցանկանում են և պետք է համագործակցեն: «Կլիմա, էներգետիկա»,-ասել է նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս