Բաժիններ՝

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Արևելյան Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթում պաղեստինցիների վրա հարձակումը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Արևելյան Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթում պաղեստինցիների վրա հարձակումը։

«Գազայում հրադադար է, Երուսաղեմում՝ հարձակում։ Իսրայելը շարունակում է երկերեսանի և ոչ անկեղծ դիրքորոշում դրսևորել։ Հավատքի ազատությունը սահմանափակող այս վայրագության դադարեցումն արդեն նախապայման է», – գրված է նախարարության թվիթերյան հաշվում։

Ավելի վաղ իսրայելական ոստիկանությունը Արևելյան Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթում հարձակում էր գործել պաղեստինցիների վրա, որի հետևանքով վիրավորվել է, ըստ պաղեստինյան կողմի, առնվազն 20 պաղեստինցի․ երկուսը տեղափոխվել էին հիվանդանոց։

Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը երեկվանից ուժի մեջ է մտել: Հայտնի է, որ Գազայի հատվածում պաղեստինցիները նշում են այս դիմակայությունում «տարած հաղթանակը»՝ վերջին օրերի իրադարձություններից հետո հրադադարի հաստատումն այդպիսին համարելով:

Հրադադարի համաձայնությանը հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը, որոնք բարձր է գնահատել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվն անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 38-ը կին, վիրավորվել է մոտ 1600 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս