Բաժիններ՝

Ըմբիշներ Օվասապյանը և Պողոսյանը կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

Հայաստանը ներկայացնող երկու հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներ կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպեում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության եզրափակիչ են դուրս եկել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, ում մրցակիցը կլինի Շվեդիայից Նիկլաս Օհլենը: Ոսկե մեդալի համար կպայքարի ծանր քաշային Դավիթ Օվասապյանը: Նրա հակառակորդն էլ ռուս Միխայիլ Լապտևն է:

Կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ: Բրոնզե մեդալի համար կմրցեն 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը և 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը:

Եզրափակիչները կկայանան մայիսի 22-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31