
«Սրանց ուղեղից, իրոք, հանել են ամեն ազգայինը և թողել այն, ինչը մեր դեմ է…»․ Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս պահին հեռուստացույցի առաջ նստած, աներևակայելի մեծ համբերությամբ, հետևում եմ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքին: Խոսում են հայրենի ծննդավայր գալու պատվից զրկված ՀՀ ԱԽՔ քարտուղարից սկսած մինչև ժամանակին բանակից «թռած» պատգամավորները կամ, ինչպես ժողովուրդն է նրանց անվանում՝ «ուսապարկերը…»
Եվ նորից ու կրկին համոզվում եմ, թե ինչպես և ինչու ենք հայտնվել հենց այս վիճակում…
Հ.գ.- Այս պահին նիստը դեռ շարունակվում է, բայց այլևս համբերություն չունեմ հետևելու…
Սրանց ուղեղից, իրոք, հանել են ամեն ազգայինը և թողել այն, ինչը մեր դեմ է…»։