«Հայրենիքի փրկության շարժման» մասնակից ուժերի հարգարժա՛ն առաջնորդներ և ղեկավարներ․․․». Արշավիր Ղարամյան
Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Հայրենիքի փրկության շարժման» մասնակից ուժերի հարգարժա՛ն առաջնորդներ և ղեկավարներ․․․
Կարծում եմ՝ ձեր շարժման անվանմանը համապատասխան, ունեք «Հայրենիքի փրկության» պլան (ըստ փետրվարի 20-ի հանրահավաքում Վազգեն Մանուկյանի ունեցած ելույթի):
Մեջբերում.
«Կա պլան Ա, բայց և ունենք պլան Բ՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանություն»։
Առաջարկում եմ, ելնելով Հայրենիքի համար ստեղծված օրհասական իրավիճակից, գործողության մեջ դնել պլան Բ-ն»։