Բաժիններ՝

Աֆղանստանում ինը մարդ է զոհվել պայթյունի հետեւանքով

Աֆղանստանի Գիլմենդի հարավային նահանգում ճանապարհամերձ ականի պայթյունի հետեւանքով զոհվել է ինը մարդ, ներառյալ կանայք ու երեխաներ: Այդ մասին հաղորդել է Tolo News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը որոտացել է մայիսի 18-ի առավոտյան Լաշքարգահ քաղաքում:

Ինչպես հաղորդվել է, ականի վրա պայթել է ավտոմեքենան, որի մեջ մարդիկ էին գտնվում:

«Եվս երկու երեխա տուժել է պայթյունի ժամանակ»:

Ներկայում ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս