«Դե հիմա ընտրեք՝ նախընտրական պայքա՞ր, թե՞ պետական սահմաններ։ Նիկոլը ստիպում ա ձեզ ընտրել՝ ի՞նչն եք առաջնահերթ պաշտպանելու»

Լիլիթ Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքական ուժերը, ընդդիմությունը ծուղակում է հայտնվել․

Մի կողմից խիստ անհրաժեշտություն կա անհապաղ, բոլոր միջոցներով հեռացնել Նիկոլին, գնալ ինչ-որ գործողությունների

Մյուս կողմից՝ վտանգ կա, որ Նիկոլը հենց դրան էլ սպասում է՝ որ արտահերթ ընտրությունների չեղարկումը բարդի ընդդիմության վրա։

Նիկոլը մենակ ուրախ կլիներ չեղարկումից՝ իր վարկանիշը նվազում է, բայց դա պիտի լինի ոչ թե իր նախաձեռնությամբ, այլ ուրիշի մեղավորությամբ։ Որ մաքուր դուրս գա խաղից։

Երկու դեպքում էլ նա առավելություն ունի․ կգնան գործողության փաստաթղթի ստորագրումը կասեցնելու համար՝ կասի վիժեցնում եք արտահերթը

Չեն գնա գործողության՝ հանգիստ կստորագրի փաստաթուղթը ու կկատարի իր պարտավորությունները Ալիևի առջև։

Սա դասական ծուղակ է, որում հայտնվեցին ընդդիմադիր ուժերը, քանի որ համաձայնեցին գործել Նիկոլի օրակարգով ու իր խաղի կանոններով։ Այնինչ, չէր կարելի։

Դե հիմա ընտրեք՝ նախընտրական պայքա՞ր, թե՞ պետական սահմաններ։ Նիկոլը ստիպում ա ձեզ ընտրել՝ ի՞նչն եք առաջնահերթ պաշտպանելու»։

Տեսանյութեր

Լրահոս