Բաժիններ՝

Պենտագոնում հայտարարել են, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերման տեմպերը կախված են եղանակից

Աֆղանստանից ամերիկացի զինծառայողների դուրսբերման տեմպերը կախված են այնպիսի գործոններից, ինչպիսին եղանակն է: Մայիսի 19-ին այդ մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին լրագրողների համար կանոնավոր ճեպազրույցում։

«Այնտեղ (Աֆղանստանում) իրադարձությունները զարգանում են դինամիկորեն: Զորքերի դուրսբերման պլանը թեեւ նախատեսված է ժամկետներով, մտածված է եւ ստուգված, կախված է ոչ միայն այն բանից, թե ինչ է տեղի ունենում գետին, այլեւ եղանակից, եւ մյուս բոլոր գործոններից, որոնք մենք պետք է հաշվի առնենք ռազմական պլանավորման ժամանակ»,- նշել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության հաղորդումն այն մասին, որ Աֆղանստանից ամերիկյան զորակազմի դուրսբերման գործընթացն ավարտված է մոտավորապես 13 – 20 տոկոսով: Ըստ որում մայիսի 11-ին խոսք է գնացել այդ գործընթացը մոտավորապես 6 – 12 տոկոսով ավարտելու մասին: Քիրբին նշել է, որ այդ ցուցանիշները չեն նշանակում, թե զորքերի դուրսբերման տեմպերը հետագայում էլ այդքան բարձր կլինեն:

«Զորքերի դուրսբերման տեմպերը մնում են բարձր: (ԱՄՆ-ի նախագահ (Ջո Բայդենի) հրամանը շատ հստակ էր. նա ցանկանում է, որ զորքերի դուրսբերումն ավարտվի մինչեւ սեպտեմբերի սկիզբը: Ես չեմ պատրաստվում առաջ ացնել գործընթացից: Դա է կարգադրությունը, եւ մենք գիտնեք, որ պետք է հասնենք դրան: Մենք կենտրոնացած ենք այն բանի վրա՝ համոզվելու համար, որ ծայրահեղ դեպքում կմնանք այդ ժամետի սահմաններում: Ես չեմ կարող կանխատեսել, թե Կենտրոնական հրամանատարության հաղորդագրությունը (զորքերի դուրսբերման տեմպերի մասին) ինչպիսին կլինի հաջորդ շաբաթ»,- նշել է Պենտագոնի մամուլի քարտուղարը:

Ապրիլի 14-ին Բայդենը հայտնել է, որ որոշում է ընդունել Աֆղանստանում ավարտել գործողությունը, որը դարձել է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Ենթադրվում է, որ ԱՄՆ-ի զորակազմն Աֆղանստանից կհեռանա մինչեւ սեպտեմբերի 11-ը: 2010 – 2013 թվականներին ԱՄՆ-ի գործողության առավելակետին Աֆղանստանում արեւմտյան ուժերի թվաքանակը գերազանցել է 150 հազարը: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հիմնական մարտական զորամասերն Աֆղանստանից դուրս են բերվել 2014 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս