Բաժիններ՝

ԱՀԿ-ի ղեկավարը ողջունել Է ԱՄՆ-ի որոշումն 80 մլն դեղաչափ պատվաստանյութեր ուղարկելու այլ երկրներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը ողջունել է Միացյալ Նահանգների վարչակազմի որոշումը հունիսի վերջին կորոնվիրուսային վարակի դեմ ընդհանուր առմամբ 80 միլիոն դաղաչափ պատվաստանյութեր ուղարկելու այլ երկրներ: Մայիսի 17-ին այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:

«Ես ողջունում եմ ԱՄՆ-ի նախագահ (Ջո Բայդենի) և Միացյալ Նահանգների հանձնառությունը COVID-19-ի դեմ 80 միլիոն դեղաչափ պատվաստանյութերի նվիրատվություն կատարելու կարիքավոր երկրներին: Մենք խորապես երախտապարտ ենք գլոբալ առողջապահությանը ձեր կողմնացության համար»,- գրել է Գեբրեյսուսը:

Ըստ որում նա հավելել է, որ COVAX միջազգային մեխանիզմի գործընկերները պատրաստ են աջակցելու պատրաստուկների արդարացի բաշխմանը: Մայիսի 17-ին ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հայտարարել է, որ հունիսի վրեջին ԱՄՆ-ն այլ երկրներ կուղարկի ընդհանուր առմամբ 80 միլիոն դեղաչափ պատվաստանյութեր:

Դրանցից 20 միլիոն դեղաչափ պատարստուկներ հունսի վերջին կհանձնվեն համավարակի դեմ պայքարող երկրներին: Մնացած 60 միլիոն դեղաչափը Վաշինգտոնը կմատակարարի մայիս – հունիսի ընթցքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս