Ավստրալացին նշել է այն արտադրանքը, որի շնորհիվ ապրել է 111 տարի
Ավստրալիայի ամենատարեց տղամարդ Դեքստեր Քրյուգերը կարծում է, որ իր առողջությամբ «պարտական» է հավի ուղեղներին, որոնք նա օգտագործում է սննդի մեջ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, երկարակյացը կարծում է, որ հիմա մարդիկ շատ են ուտում և դրանով իրենց գերեզման հասցնում: Նա խորհուրդ տվեց բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ապրել մինչև խոր ծերություն, սնվել միայն լավ սննդով։