15 միջոց՝ մեկ շաբաթվա ընթացքում նիհարելու համար

Elle.ru կայքը գրում է, որ դիետա պահել սկսելով՝ մարդիկ ցանկանում են արագ արդյունքի հասնել: Սակայն նիհարելը դանդաղ գործընթաց է: Կայքը ներկայացրել է մի քանի խորամանկություններ, որոնք կօգնեն նիհարել մեկ շաբաթվա ընթացքում:

1. Սնվելու ռեժիմ պլանավորեք: Որքան լավ պլանավորեք ձեր սննդակարգը յուրաքանչյուր օրվա համար, այնքան փոքր է հավանականությունը, որ քաղցած լինելով կվազեք աշխատավայրի մոտ գտնվող սրճարան և ֆասթֆուդ կուտեք:

2. Նախաճաշեք: Նախաճաշը սննդի ընդունման ամենակարևոր փուլն է: Հենց դրանից է կախված տրամադրությունը, էներգիան, ախորժակն օրվա ընթացքում: Սպիտակուցները, օգտակար ճարպերը կօգնեն կեսօրին չափազանց քաղցած չլինել: Իսկ առավոտյան դեսերտ օգտագործելով հեշտությամբ կհրաժարվեք դրանից աշխատանքից հետո:

3. Ձեռքի տակ օգտակար ուտելիք ունեցեք: Սննդի հիմնական ընդունումից հետո քաղց զգալու դեպքում օգտագործելու համար դիետիկ մթերքներ ունեցեք ձեռքի տակ: Որպես այդպիսի կարելի է օգտագործել բանջարեղեն, մրգեր:

4. Շատ ջուր խմեք: Օրգանիզմին անհրաժեշտ է ջուր նորմալ աշխատանքի համար: Ուտելուց 30 րոպե առաջ ջուր խմելը կօգնի ավելի քիչ ուտել, իսկ ուտելուց 45 րոպե անց ջուր խմելը կօգնի արագացնել նյութափոխանակությունը:

5. Ընթրիքից առաջ զբոսնեք: Դա կօգնի ավելի ակտիվ մնալ և քիչ ուտել:

6. Քչացրեք աղի օգտագործումը: Աղ օգտագործելու պատճառով, իհարկե, չեն գիրանում: Սակայն դրանում պարունակվող նատրիումը հանգեցնում է օրգանիզմում հեղուկի մնալուն: Աղը կարող եք փոխարինել կիտրոնի հյութով:

7. Ճաշը և ընթրիքը սկսեք բանջարեղենով: Մինչև հիմնական ճաշատեսակին անցնելը բանջարեղենային աղցան կամ թեթև սուպ կերեք: Այդ կերպ դուք ավելի քիչ սնունդ կօգտագործեք:

8. Շատ շարժվեք: Օրվա մեծ մասը մենք շարժման մեջ չենք: Մարզվելը, քայլելը, ցանկացած ձևով շարժումը կօգնեն ավելի արագ քաշ կորցնել:

9. Սուրճ խմեք: Կաթով պատրաստված սուրճը հրաշալի ձևով կարող է փոխարինել դեսերտին:

10. Տանը կերեք: Տանը ուտելը հնարավորություն կտա վերահսկել սննդակարգը: Այն ձեզ կազատի ավելորդ կալորիաներ օգտագործելու անհանգստությունից:

11. Կենտրոնացեք սննդի վրա: Դադարեք ուտել հեռուստացույց դիտելով, համակարգչով զբաղվելով կամ էլ սմարթֆոնով զբաղվելով: Այս ամենը շեղում է ամենակարևորից՝ հագեցած լինելու մասին ուղեղին ազդակ ուղարկելուց:

12. Հրաժարվեք սպիտակ մթերքներից: Բացի աղից և շաքարից՝ սրանց թիվ են դասվում սպիտակ հացը, կարտոֆիլը, յուղոտ կաթնամթերքը:

13. Մեծ քանակով ջուր պարունակող բանջարեղեն և մրգեր կերեք: Ամեն ինչ շատ պարզ է. որքան շատ ջուր է պարունակվում մրգի մեջ, այնքան այն քիչ կալորիաներ է պարունակում: Ջրի մեծ քանակությունը հնարավորություն է տալիս շուտ հագենալ:

14. Քրտնեք: 15 րոպե ակտիվ վարժություններ կատարելը ձեզ կօգնի քաշ կորցնել:

15. Հետևեք կեցվածքին: Ուղիղ պահեք մեջքը, քաշեք փորը ներս:

Տեսանյութեր

Լրահոս