Բաժիններ՝

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը դատապարտել է հրեա երիտասարդների կողմից հայ հոգևորականի վրա հարձակումը

Երուսաղեմի Հայոց պատրիարքության հոգևորականներից մեկը հարձակման է ենթարկվել հրեա երիտասարդների կողմից:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը միջադեպի առիթով հայտարարություն է տարածել՝ խստիվ դատապարտելով Սուրբ Հակոբյանց միաբանության անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանյանի վրա հրեա երիտասարդների հարձակումը՝ Սուրբ Հարության տաճարի ճանապարհին:

Հայր Արբակը ստացել է մարմնական վնասվածք, անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:

«Պատրիարքությունը պաշտոնապես բողոք է ներկայացրել ոստիկանություն, դրանից հետո հարձակվողներից երեքը ձերբակալվել են: Մեր պահանջն է, որ ոստիկանությունն արդար քննություն կատարի և հանցագործները պատժվեն օրենքի համաձայն՝ ապագայում նման դեպքերի կրկնությունից խուսափելու համար»,-տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս