«Ու մտահոգիչը միայն իշխանության որակը չի, ընդդիմության մի ստվար հատվածի քաղաքական անգրագիտությունը ու տհասությունն են․․․»․ Արգիշտի Կիվիրյան
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սև լճի շուրջ ու սահմանային մնացած հատվածներում ստեղծված իրավիճակը անհրաժեշտ է փորձել լուծել միմիայն բանակցային և դիվանագիտական ճանապարհով, ամեն գնով խուսափելով սադրանքների և այն ռազմականի վերաճումից։
Ինչքան ուզում ա բանակցային ճանապարհը երկարատև լինի և մեր համար նվաստացուցիչ, այն շատ ավելի նախընտրելի է նոր պատերազմից, որտեղ մենք ոչ միայն չունենք հաղթելու գեթ չնչին հնարավորություն, այլ հաշվի առնելու մեր և մեր հակառակորդների ռազմական հարաբերակցությունը, այն կարող է ավարտվել շատ ավելի վատ արդյունքներով, քան Արցախյան երկրորդ պատերազմը, այն կարող է ավարտվել համազգային աղետով և Հայկական պետականության բնաջնջմամբ։
Ինքս գտնում եմ որ խորքային դիվանագիտական աշխատանք և արդյունավետ բանակցություններ վարելու պարագայում հաստատապես հնարավոր է հասնել արդյունքի և զերծ պահել Հայաստանը նոր ռազմական կատաստրոֆայից…
P.s. Իսկ հարցի գլոբալ լուծման համար մեկ օր շուտ պետք է սկսել բանակի ու տնտեսության վերականգնում…
P.s.s. Ու մտահոգիչը միայն իշխանության որակը չի, ոչ պակաս մտահոգիչը ընդդիմության մի ստվար հատվածի ոչ պակաս քաղաքական անգրագիտությունը ու տհասությունն են…»։