Բենզեման կարող է կրկին հանդես գալ Ֆրանսիայի հավաքականում
Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է նորից հանդես գալ Ֆրանսիայի ֆուտբոլի ընտրանու կազմում: Այս մասին հայտնում է L’Equipe-ը:
Ըստ պաբերականի, Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մտադիր է Բենզեմային հրավիրել հավաքական, որի կազմում հարձակվողը կարող է մասնակցել Եվրոպայի առաջիկա առաջնությանը: Սակայն վերջանական որոշում կկայացավի առաջիկա օրերին` Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ:
Կարիմ Բենզեման Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմ չի հրավիրվել 2015 թվականից ի վեր: