Ըմբիշ Արման Անդրիասյանը կպայքարի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Արման Անդրիասյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար:
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրիասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն Հրաչյա Մարգարյանը (65 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):