
Գրիգորյանը Զասի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին խնդիրն արագ և ամբողջական հանգուցալուծելու ՀԱՊԿ մեխանիզմները

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի միջև մայիսի 17-ին կայացած հեռախոսազրույցի առանցքային թեման է եղել վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը: Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանը Ստանիսլավ Զասին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ փաստացի իրավիճակը:
Զրույցի ընթացքում Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ ադրբեջանական կողմի պահանջներն ու հավակնությունները որևէ հիմնավորվածություն չունեն:
Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում գոյություն ունեցող մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս արագ և ամբողջական կերպով հանգուցալուծել ստեղծված իրավիճակը:
ՀՀ ԱԽ-ից հայտնում են, որ Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում ակտիվորեն կնպաստի խնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված քայլերի իրականացմանը: