
«Ռոնալդուի կարիերայի ծրագրերը կապված չեն Պորտուգալիայի հետ»․ Մենդեշ

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Խորխե Մենդեշը խոսել է իր հաճախորդի ապագայի մասին:
«Կրիշտիանուն հպարտ է «Սպորտինգի» կողմից նվաճած տիտղոսով, ինչպես դա հրապարակավ ցույց տվեց:
Բայց այս պահին նրա կարիերայի ծրագրերը կապված չեն Պորտուգալիայի հետ»,- ասել է Մենդեշը:
Հիշեցնենք, որ նախկինում «Սպորտինգը» նվաճել էր Պորտուգալիայի չեմպիոնությունը, Ռոնալդուն շնորհավորեց իր նախկին ակումբին հաղթանակի կապակցությամբ, իսկ ֆուտբոլիստի մայրը պորտուգալական ակումբի երկրպագուներին ասաց, որ հաջորդ մրցաշրջանում Ռոնալդուն կխաղա այնտեղ:
«Ես կհամոզեմ նրան»,- ասել է ֆուտբոլիստի մայրը։
Սիրարփի Աղաբաբյան