![](/banners/BeFunky-design.jpg)
ՊՍԺ-ն գտել է փոխարինող Մբապպեի համար
![](https://168.am/wp-content/uploads/2021/05/30852a86911ebbfbaa27a825305da.jpeg)
ՊՍԺ-ն կարող է ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին, եթե Կիլիան Մբապպեն որոշի փոխել ակումբը:
Փարիզցիները սպասում են 22-ամյա ֆրանսիացու որոշմանը` կերկարաձգի՞ նա պայմագիրը, թե՞ կմնա ակումբում։
ՊՍԺ-ի տնօրեն Լեոնարդոն ունի հավանական փոխարինողների ցուցակ, որը ներառում է Սալահին, հաղորդում է ESPN ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Սալահը ևս երկու տարվա պայմանագիր ունի «Լիվերպուլի» հետ: ՊՍԺ-ն հույս ունի, որ եգիպտացին կցանկանա նոր գլուխ բացել իր կարիերայում, հատկապես, եթե հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» չնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Սալահի երկրպագու է: Այնուամենայնիվ, դժվար թե «Լիվերպուլը» դիտարկի 80 միլիոն եվրոյից պակաս հայտեր:
Սիրարփի Աղաբաբյան