
Մխիթարյանը սեփական ռեկորդն է սահմանել թոփ-5 առաջնություններում

«Ռոման» սեփական հարկի տակ հաղթեց շատ սկզբունքային խաղում «Լացիոյի» հետ։
Հաշիվը բացեց կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 42-րդ րոպեին ավարտեց հարձակվող Էդին Ջեկոյի փոխանցումը:
Սա հայ ֆուտբոլիստի 12-րդ գոլն է ընթացիկ առաջնության մրցաշրջանում և նրա անձնական ռեկորդն է Եվրոպայի լավագույն 5 առաջնություններում:
Նախկինում նա հատել էր 12 գոլի սահմանը միայն Ուկրաինայի առաջնությունում՝ խաղալով «Շախտյորում»: 2012/13 մրցաշրջանում նա խփեց 25 գոլ:
Սիրարփի Աղաբաբյան