
«Ատլետիկո»-ն և «Ռեալ»-ը հաղթեցին, «Բարսելոնա»-ն` ոչ. Լա լիգայի ավարտին մնաց մեկ տուր

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում կայացան 37-րդ տուրի մի շարք հանդիպումները:
Մադրիդի «Ռեալ»-ն արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ «Ատլետիկի» նկատմամբ: «Արքայական ակումբի» միակ գոլը խփեց Նաչոն:
«Բարսելոնա»-ն տանն ընդունելով «Սելթա»-ին պարտվեց 1:2 հաշվով: «Կապտանռնագույնների» աչքի ընկավ Մեսին, «Սելթա»-ից` Մինան (դուբլ):
«Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ պարտության մատնեց «Օսասունա»-ին 2:1 հաշվով: «Ատլետներից» գոլերը խփեցին Ռենան և Սուարեսը:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Ատլետիկո»-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը և ունի 83 միավոր: Երկրորդ տեղում «Ռեալ»-ն է, որն ունի 81 միավոր: Եվ եռյակը 76 միավորով եզրափակում է «Բարսելոնա»-ն: