
Եկատերինա Վառնավան` Comedy Woman-ից հեռանալու իրական պատճառների մասին

36-ամյա ռուս դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Վառնավան առաջին անգամ արտահայտվել է TNT հեռուստաալիքի Comedy Woman շոուից հեռանալու մասին:
Նա եղել է Comedy Club-ի հաղորդման հյուրը, որտեղ Պավել Վոլյան եւ Գարիկ Խարլամովը գեղեցկուհու համար խաչաձեւ հարցաքննություն են կազմակերպել։ Եկատերինայի խոսքով՝ Comedy Woman-ին մի քանի տարի մասնակցելուց հետո ինքը ցանկացել է իրեն փորձել այլ ժանրերում։
«Այնպես է ստացվել իմ կյանքում, որ Comedy Woman-ն ավարտվեց։ Եվ իմ կյանքում սկսվեց կենդանիների հետ էպոպեան: Ես ավարտեցի մարմնավաճառների եւ էսկորտով զբաղվող կանանց մարմնավորումը։ Հիմա ես անցել եմ կենդանիներին»,- խոստովանել է դերասանուհին։
«Կատյա, ես գիտեմ, թե ինչու ընտրեցիր այդ ուղղությունը։ Եկատերինան մասնակցել է «Орел и решка» շոուի նկարահանումներին, որի ժամանակ նա մի քանի օր ապրել է կոլումբիացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի տանը»,- հիշեցրել է Խարլամովը: