Բաժիններ՝

Ագաթա Քրիստիի տունը վաճառքի է հանվել Օքսֆորդշիրում

Կին գրող Ագաթա Քրիստիի տունը Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել: Այդ մասին հաղորդել է Savills անշարժ գույքի միջազգային գործակալությունը։

«Ագաթա Քրիստիի տունը նշանավոր օբյեկտ է Մեծ Բրիտանիայի համար, իսկական ավար, որը տարեցտարի միայն կմեծացնի իր արժեքը: Օբյեկտը գնահատվում է 2,75 մլն ֆունտ կամ 288,2 մլն ռուբլի»,-նշել է Յուլյա Օվչիննիկովը՝ Ռուսաստանում արտասահմանյան անշարժ գույքի վաճառքների դեպարտամենտի տնօրենը:

«Ագաթա Քրիստին իր ամուսնու հետ միասին տունը 1934 թվականին գնել է Օքսֆորդշիրում: Գրողն այստեղ ապրել է ընդհուպ մինչև 1976 թվականին իր մահը: Հենց այստեղ է նա գրել Էրքյուլ Փուարոյի մասին վերջին գրքերը: Տան պատկանելությունը հաստատում է շինության ճակատին փակցված պատմական ցուցանակը:

Բացի պատմական արժեքից, առանձնատունը հետաքրքիր է նաև որպես անշարժ գույքի օբյեկտ: 17-րդ դարի առանձնատունն իրենից ներկայացնում է 581 քառակուսի մետր մակերեսով առանձին կանգուն տուն, որին հարում է 2 հեկտար տարածքով անգլիական այգին, որը թեքությամբ իջնում է դեպի Թեմզա:

Նաև հողակտորի վրա տեղակայված է ոչ մեծ հյուրատուն՝ մեկ ննջարանով: Երեքհարկանի տունն ունի հինգ ննջարան և չորս ընդարձակ շինություն: Այն համապատասխանում է ժամանակակից կենսաձև ունեցող գնորդներին ինչպես իր հատակագծմամբ, այնպես էլ ոճաբանությամբ, նշել են գործակալությունում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս