Բաժիններ՝

Ակադեմիկոս Սախարովի մասին ֆիլմի պրեմիերան կկայանա մայիսի 21-ին

«Սախարով: Երկու կյանք» վավերագրական-խաղարկային ֆիլմի պրեմիերան ջրածնային ռումբն ստեղծող ակադեմիկոս և իրավապաշտպան Անդրեյ Սախարովի մասին կկայանա մայիսի 21-ին՝ նրա ծննդյան 100-ամյակի օրը: Մայիսի 13-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են KION առցանց կինոթատրոնի մամուլի ծառայությունում:

«Իվան Պրոսկուրյակովի և Ռոման Սուպերի «Սախարով: Երկու կայանք» նախագիծը, որն ստեղծվել է Անդրեյ Սախարովի 100-ամյա հոբելյանի առթիվ, գիտնականի և իրավապաշտպանի առաջին լիամասշտաբ վավերագրական-խաղարկային հետազոտություններից մեկն է: Այդ նախագծում միանշանակ դատողություններ չկան, ստեղծողները սոսկ պատմում են մեկ մարդու երկու կերպարի մասին՝ տարածություն թողնելով հանդիսականի վճռի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ֆիլմը դարձել է յուրօրինակ նախագիծ KION առցանց կինոթատրոնի համար, հանդիսականներին այն մատչելի կլինի մայիսի 21-ից:

Կինոնկարը կպատմի խորհրդային տեսաբան ֆիզիկոսի, իրավապաշտպանի և խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի կյանքի տարբեր փուլերի մասին: Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Ալեքսեյ Ուսոլցևը և Չուլպան Խամատովան: Նախագծը հիմնված է իրական իրադարձությունների վրա, Սախարովի խոսքը կառուցվում է գիտնականի ֆոտո- և տեսաարխիվների մեջբերումներից և իր իսկ գիտնականի հիշողություններից, որոնք հրատարակվել են նրա հուշագրությունների եռահատորում:

Ֆիլմում նաև օգտագործվում են Պետական անվտանգության կոմիտեի արխիվային գաղտնազերծված նկարահանումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս