«Նիկոլն ու իր ոչնչություն իշխանությունը արդեն, ոչ թե համընդհանուր տգիտության պատճառն են, այլ հետևանքներից մեկը»․ Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հաղթել ենք…

Թուրքերին ինչ ճանապարհներ պետք է խոստացել ենք։ Նրանք էլ ներխուժածի մի մասից հետ կգնան, բայց դիրքեր կթողնեն։ Ու էսքանն էլ պայմանավորվելու համար աղաչել ենք օտարազգի մի գեներալի։

Հայաստանն այսօր փաստացի աշխարհի քաղաքական քարտեզի վրա չկա, ոչ միայն ինքնուրույն, այլ առհասարակ սուբյեկտ չի։

Կամ կհասցնենք բնակչության մեծ մասին բացատրել, թե սա ինչ է նշանակում ու բոլորիս ինչ է սպասում եթե խելքներս գլուխներս չհավաքենք, կամ ազգովի կլքենք պատմության ասպարեզը։

Նիկոլի ու իր ոչնչություն իշխանության մասին չեմ էլ խոսում արդեն, իրենք ոչ թե համընդհանուր տգիտության պատճառն են, այլ հետևանքներից մեկը»։

Տեսանյութեր

Լրահոս