
«Ես ուզում եմ խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի հետ»․ Նեյմար

«Ես ուզում եմ խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի հետ»,-ասել է Նեյմարը GQ France-ին տված հարցազրույցում:
«Ես խաղացել եմ այնպիսի հիանալի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Մեսսին և Մբապպեն, բայց դեռ չեմ խաղացել Կրիշտիանու Ռոնալդուի հետ»:
Դեկտեմբերին բրազիլացին ասել էր, որ «ամենից շատ նա ցանկանում է կրկին խաղալ Մեսսիի հետ»:
Այդ ժամանակից ի վեր Նեյմարը երկարաձգեց պայմանագիրը «Պարի Սեն Ժերմենի» հետ մինչև 2025 թվականը ՝ շուտով գրեթե անհնար դարձնելով իր վերամիավորումը Մեսսիի հետ «Բարսելոնայում»:
«Ես ուզում եմ նվաճել Աշխարհի գավաթը»,-ավելացրել է Նեյմարը կարիերայի մնացած նպատակների մաիսն խոսելիս,-«դա միշտ եղել է իմ ամենամեծ երազանքը, բայց ես նաև ցանկանում եմ ամեն ինչ շահել ՊՍԺ-ի հետ:
Սիրարփի Աղաբաբյան