«Ուրիշի արած գործերը իրենց վերագրելը ամենակարճ ճանապարհն է…». Հայկ Ֆարմանյան
Հայկ Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«1.Աղետի գոտու` հատկապես բնակարանաշինությանը վերաբերող վերականգնողական աշխատանքների մասով, հսկայական գործ է իրականացվել 2000-ական թվականներին` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին։ Դրան մեծապես նպաստեց նաև Քըրք Քրքորյանի հիմնադրած` «Լինսի» հիմնադրամի ծրագրի գործարկումը
2. Դրանից հետո Գյումրիում ներդրումային առավել աչքի ընկնող նախաձեռնություններից մյուսն էլ պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, որն իր անձնական միջոցներից այդ նպատակին հատկացրեց շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար։
Այսօր մենք գործ ունենք զարմանալի ՊԱՐԱԴՈՔՍԻ հետ. երբ գյումրեցիների, երևի թե գերակշիռ մասը, «չեն ընդունում» Ռոբերտ Քոչարյանին և Կարեն Կարապետյանին։ Այնինչ թվում էր, թե ՕԲՅԵԿՏԻՎՈՐԵՆ, գոնե ինչ որ չափով, պետք է երախտապարտ լինեին այդ անձանց։ Վերջին հաշվով այդ մարդիկ «չէին կազմակերպել» երկրաշարժը….։ Իսկ ներկայիս իշխանությունները` հիմնվելով իրենց կողմից «մերժված» և «ատելի» նախորդների կատարած աշխատանքների հիմքի վրա, փորձում են հանրությանը մատուցել, որ իրենք, իբրև թե ունեն Գյումրիի կենտրոնի կառուցապատման լուրջ ծրագրեր` ինչի մասին վերջերս հայտարարել էր էկոնոմիկայի նախարարը։ Իհարկե այստեղ առաջանում են մի շարք լուրջ հարցեր, որոնց առայժմ չեմ անդրադառնա, սակայն մասամբ կհնչեցնեմ։
1.Ի՞ՆՉ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԳՅՈՒՄՐԻԻ ԿԵՆՏՐՈՆԸ
2. ԱՅՍ ԵՐԿԻՐԸ ԱՐԴՅՈՔ ՈՒՐԻՇ ՀՐԱՏԱՊ 《ԴԱՐԴ ՈՒ ՑԱՎ》ՉՈՒՆԻ՞ , ՔԱՆ ԱՅԴ ԾՐԱԳԻՐԸ։
Հ.Գ երևի թե արագ արդյունք ցուցադրելու տեսակետից` ուրիշի արած գործերը իրենց վերագրելը ամենակարճ ճանապարհն է…»։