Բաժիններ՝

«Երկուշաբթի դուք կրկին կգնաք աշխատանքի՝ թարմ ուժերով Նիկոլ Փաշինյանին ծառայելու համար»․ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ պետական կառույցներում աշխատողներին

«Պետական կառույցներում աշխատող սիրելի բարեկամներ։ Անցավ ևս մեկ աշխատանքային շաբաթ։ Եվս մեկ շաբաթ դուք ինքնամոռաց, անձնուրաց և հավատարիմ ծառայեցիք Նիկոլ Փաշինյանին։

Եվս մեկ շաբաթ դուք գլուխներդ կախ ստորագրեցիք նրա բոլոր արարքների տակ։ Եվս մեկ շաբաթ դուք ձեր տների հարմարավետ անկյուններում քննարկեցիք տնեցիքի հետ, թե ինչ խայտառակ վիճակում է գտնվում երկիրը։ Բայց, քանի որ ձեզնից ոչ մեկ չունի Ֆեյսբուք, որպեսզի արտահայտի մտքերը, ձեր դժգոհությունը մնաց տան հարմարավետ անկյունում, ձեր ընդվզումը գնահատած տնեցիքի շրջանում։

Ւսկ երկուշաբթի, դուք կրկին կգնաք գործի, Նիկոլ Փաշինյանին թարմ ուժերով ծառայելու համար։ Ապրեք։ Դուք շատ լավ մարդիկ եք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31