Խաչատուր Սուքիասյանն ընտրություններով կմասնակցի ԲՀԿ ցուցակո՞վ. մեկնաբանում է Արման Աբովյանը. «Փաստինֆո»

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ գործարար Խաչատուր Սուքիասյանը առաջիկա արտահերթ ընտրություններին հնարավոր է մասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական նախընտրական ցուցակով:

Տեղեկությունը «Փաստինֆո»-ն փորձեց ճշտել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանից, վերջինս էլ հորդորեց չհենվել ասեկոսեների վրա.

«Ճիշտն ասած, առաջին անգամ ձեզանից եմ լսում: Խնդրում եմ չհիմնվել ասեկոսների վրա, որովհետև ֆիզիկապես դեռ ոչ մի ցուցակ էլ չկա: ԲՀԿ-ն միշտ գործել է թափանցիկ, որևէ տեղեկություն չենք թաքցնում հանրությունից, երբ ցուցակները կլինեն, ըստ այդմ՝ կտեսնենք»,-ասաց Արման Աբովյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31