«Սյունիքը խաղաղ ճանապարհով թուրքերին հանձնող նիկոլիզմը այդ հանձնումը փորձելու է հիմնավորել Ռուսաստանի անգործությամբ»․ Տիգրան Սարուխանյան
Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Տիգրան Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մեկ տարուց ավել է, ինչ հորդորում եմ պատրաստվել մեծ պատերազմի։ Չե՛ք լսում։
Այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստում, մեծ խաբեբան՝ Փաշինսկին, ճիշտ նույն կերպով, ինչպես անում էր ԼՂՀ վերջին պատերազմի օրերին, բացեց իր կեղծիքի մեծագույն տոպրակը։ ԱՄՆ և ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից պատրաստված այն տեքստերը, որոնք փայլուն կատարում են ստանում հայկական վաճառական միջավայրում, խոսում են այն մասին, որ նա կրկին ստում է։
Ստում է այնքանով, որքանով որ ՌԴ-ը որևէ ռազմական օգնության մասին դիմում ՀՀ կառավարությունից չի ստացել։ Ես դրան առնվազն չեմ հավատում։ Չեմ հավատում, քանի որ կրկին վկայակոչվեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցը, համաձայն որի, իբր Հայաստանին ռազմական օգնություն է առաջարկվել։
Ֆրանսիան չի կարող ռազմական օգնություն ցուցադրել ՀԱՊԿ-ի անդամ որևէ պետության, մասնավորապես Հայաստանին այն պատճառով, քանի որ ՀՀ-ն ՆԱՏՕ-ի թշնամի հանդիսացող Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է։ Համենայն դեպս թղթի վրա։ Այս ելույթը կրկին հիմքեր է նախապատրաստում Հայաստանում ռուսատյացության տարածման համար։ Սյունիքը խաղաղ ճանապարհով թուրքերին հանձնող նիկոլիզմը այդ հանձնումը փորձելու է հիմնավորել Ռուսաստանի անգործությամբ։ Մինչդեռ ՀՀ սահմանների պաշտպանությունը ՀՀ զինված ուժերի գործն է, որը օգնության խնդրանքով կարող է դիմել իր դաշնակցին։
Հրաժարվելով ռազմական լուծումից՝ ՀՀ-ն ոչ միան հեղինակազրկում է իր գրեթե ոչնչություն դարձած քաղաքական իմիջը, այլև՝ ապտակում Ռուսաստանին։
Ֆրանսիայի նախագահի հիշատակմամբ, Արևմուտքի ու թյուրքիզմի հանձանակատարը էլ ավելի է սրում հայ-ռուսական հարաբերությունները, սեփական դաշնակցին կրկին հուշելով իր անհուսալիության մասին։
Պարզ հարցերը մեծի մասամբ, անգամ բարդ թվացողները, ունեն պարզ լուծումներ, դրանք բարդացվում են միայն այն ժամանակ, երբ բացակայում է լուծման ձգտումը։
Իսկ պնդումներն այն մասին, որ բանակցում են, որպեսզի խուսափեն արհավիրքից, միայն կեղծիք է։ Չէ՞ որ թշնամին արդեն ձեր բակում է և խաղաղ հեռանալու մտադրություն չունի»։