
«Ձեր ատելությունը հայի հանդեպ արդեն անհերքելի է. րոպե առաջ հեռացե՛ք»․ Գոհար Մելոյան

Գոնե, ձեզ վստահող մարդկանց մի փոքր խճացեք, րոպե առաջ հեռացե՛ք, փորձենք ինքնապահպանվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանագրագետ Գոհար Մելոյանը:
«Եվ ՉՄՈՌԱՆԱ’Ք մարդկանց ինքնապաշտպանության բնազդը բթացրած այս ներքին թուրքերի քարոչության թիրախները։
1. Ո՞վ էր ասում՝ Արցախը տանք, խաղաղ ապրենք։
2. Ո՞վ էր ասում՝ ճիշտ է՝ արյան գնով պահված Զանգելանի և Կուբաթլուի բարձունքները հանձնումը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրով նախատեսված չէ, բայց տանք, որ հանգիստ ապրենք:
3. Ո՞վ էր ասում՝ Սյունիքն անվտանգ է:
4. Ո՞վ էր ասում՝ Գեղարքունիքն անվտանգ է։
Արդյունքում Հայաստանը երեք տարում վերածեցին թույլ, վտանգված և պատվազուրկ պետության, որն անգամ իր դաշնակիցների մոտ երկակի ընկալում ունի:
Ձեր ատելությունը հայի հանդեպ արդեն անհերքելի է։ Գոնե, ձեզ վստահող մարդկանց մի փոքր խճացեք, րոպե առաջ հեռացե՛ք, փորձենք ինքնապահպանվել»,- գրել է Մելոյանը։