Բաժիններ՝

Վրաստանը COVID-19-ի երրորդ ալիքի բարձրակետում է. անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 1390 դեպք

Վրաստանի համաճարակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը. անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման 1390 դեպք: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:

Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), մայիսի 13-ի տվյալներով, կազմում է 3,61 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 5,35 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 4,40 տոկոս:

1390 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել է 790-ը, Աջարիայում՝ 117, Իմերեթում՝ 168, Քվեմո Քարթլիում՝ 54, Շիդա Քարթլիում՝ 41, Գուրիում՝ 39, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 73, Կախեթում՝ 42, Մցխեթ-Մթիանեթում՝ 19, Սամցխե-Ջավախքում՝ 16, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 31:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 16 հազար 215-ի, նրանցից 4296-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 730 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 11 հազար 91 մարդ բուժընթաց է անցնում տանը: 896 հիվանդների վիճակը ծանր է, 198 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս