
Ռոբերտ դե Նիրոն Օկլահոմայում վնասել է ոտքը, որտեղ ժամանել էր ֆիլմի նկարահանումներին

Դերասան Ռոբերտ դե Նիրոն Օկլահոմայում վնասել է ոտքը, որտեղ ժամանել էր ռեժիսոր Մարտին Սքորսեզեի «Գունավոր լուսնի սպանողները» նոր ֆիլմի նկարահանումներին, եւ ստիպված է եղել տուն վերադառնալ՝ Նյու Յորք: Այդ մասին հաղորդել էTMZ ինտերնետ-պորտալը։
Ինչպես հայտարարել է պորտալի աղբյուրը, դերասանը վնասվածքը ֆիլմի նկարահանումների ժամանակ չի ստացել:
Թե հատկապես ինչպես է նա վնասել ոտքը, հայտնի չէ: Հինգշաբթի օրը՝ մայիսի 13-ին, նա ինքնաթիռով մեկնել է Նյու Յորք, որտեղ մայիսի 14-ին պետք է բժշկի գնար: Նշվում է, որ դերասանի ստացած վնասվածքը չի ազդի նկարահանման գործընթացի վրա, որովհետեւ, աղբյուրի խոսքով, դե Նիրոյի մասնակցությամբ տեսարանները, որոնք ներկա պահին հարկավոր են եղել, արդեն նկարահանել վերջացրել էին:
Դերասանը ապաքինվելուց հետո նկարահանումների համար արդյոք կվերադառնա Օկլահոմա, չի հաղորդվում:
«Գունավոր լուսնի սպանողները» ֆիլմը նկարահանվել է Դեւիդ Գրանի համանուն գրքի մոտիվներով: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են՝ Ռոբերտ դե Նիրոն եւ Լեոնարդո դի Կապրիոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: