COVID-19-ի բուժման համար նոր դեղամիջոցներ կպահանջվեն, և այն ժամանակի հետ կդառնա սեզոնային. վիրուսաբան
COVID-19-ի բուժման համար, որը հետագայում կայուն կդառնա օգտագործվող դեղամիջոցների նկատմամբ, կպահանջվեն նոր պատրաստուկներ:
Այս կարծիքը հայտնել է Գ.Պ.Սոմովայի անվան համաճարակաբանության եւ մանրէակենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի (ՀԱԴՀ) կենսաբժշկության դպրոցի հիմնարար հետազոտությունների դեպարտամենտի պրոֆեսոր Միխայիլ Շչելկանովը։
«Կլինեն (ռեզիստենտային շտամներ), դա նույնպես միանգամայն ակներեւ կանխատեսում է»,- Շչելկանովն ասել է ՀԱԴՀ-ի ուսանողների համար դասախոսության ժամանակ՝ պատասխանելով կորոնավիրուսի ռեզիստենտային (դիմադրողական) շտամների հայտնաբերման մասին հարցին:
«Վաղ թե ուշ կհայտնվեն ռեզիստենտային տարբերակներ, դա նույնպես բոլոր վիրուսաբանները հասկանում են: Դրանից չես փախչի, հարկ կլինի փնտրել նոր քիմիական պատրաստուկներ: Սա կյանք է, սա վիրուսաբանություն է»,-ասել է նա: Շչելկանովը կարծում է, որ COVID-19-ը հետագայում կդառնա սեզոնային:
«Չպետք է հույս ունենալ, որ վիրուսը կանհետանա առաջիկա տարիներին: Ավելի հավանական է, որ կվերածվի սեզոնային հիվանդությունների տարրերից մեկի, ինչպես դա տեղի ունեցավ խոզագրիպ հետ, որի համավարակը եղել է 2008-2010 թվականներին: Այն դադարեց համավարակային լինել մինչեւ 2010 թվականի ամռանը, բայց շարունակում է ֆոնային ռեժիմով շրջանառվել մարդկանց պոպուլյացիայում:
Դրա դեմ կա հակագրիպային պատվաստանյութի տարրը: Ես հուսով եմ, որ առաջիկա տարիներին նույն բանը տեղի կունենա COVID-19-ի հետ»,-ասել է փորձագետը: Շչելկանովը նշել է, որ COVID-19-ով հիվանդացածների համար օգտակար է կորոնավիրուսի դեմ պատվաստումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: