
ԱՄՆ Պետդեպը կոչ է արել ապաէսկալացիա ապահովել հայ-ադրբեջանական սահմանին

ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնական Երևանին և Բաքվին սահմաններին զսպվածություն ցուցաբերելու կոչ է անում:
Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսն ընդգծել է, որ Պետքարտուղարությունն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին ոչ դեմարկացաված հատվածում լարվածության աճի մասին տեղեկատվությանը:
«Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումները շարունակվում են, և զսպվածության կոչ ենք անում՝ իրավիճակի խաղաղ ապաէսկալացման նպատակով»,- գրել է Փրայսը՝ Թվիթերի իր էջում: