«Լավ իմացեք. մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք, այլ՝ անկելանոց»․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կապիտուլյանտը, դիմելով ՀԱՊԿ-ին, ընդունեց՝ Հայաստանն ի զորու չէ ինքնուրույն պաշտպանել իր սահմանների անվտանգությունը։
Ու այս նվաստացման հեղինակը միմիայն հողատուն է։
Ասեց խաղաղություն, բայց բերեց պատերազմ։
Ասեց հաղթանակ, բայց բերեց կապիտուլյացիա։
Ասեց Սարդարապատ, բայց բերեց Շուշիի ու Հադրութի խայտառակ հանձնում։
Ասեց ինքնիշխանություն, բայց բերեց անկախության փաստացի կորուստ։
Լավ իմացեք. մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք, այլ՝ անկելանոց։
Կապիտուլյանտը Հայաստանը վեր ածեց անկելանոցի։
Պատիվ ունեցեք…
Չնայած կապիտուլյանտն ուր, պատիվն ուր»: