«Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն և ընտրությունը չեղարկվի»․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն և ընտրությունը չեղարկվի

Թուրքը 3.5 կիլոմետր մտել է Հայաստանի սուվերեն տարածք ու հենց նոր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեզ հորդորեց խուճապի չմատնվել և ընդունել իրականությունը։

Ալիևենք պնդում են, որ իրենք էնտեղ են, որտեղ և պիտի լինեին նոյեմբերի 10-ի հուշագրով։

250 ազերի հատել է Հայաստանի պետական սահմանն ու նրանք զարմանալիորեն չեն գերեվարվել որպես դիվերսանտներ և փոխարենը Նիկոլ գերագույնը թուրքին հորդորում է ոնց եկել են՝ էնպես էլ գնան։

Դատելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունից, թուրքը չի եկել հենց էնպես գնալու համար։

Թուրքը առանց մի կրակոցի զավթում է Սև լճի մատույցներն ու տեղակայվում Գորիսի քթի տակ, առանց մի կրակոցի մտնում է Գեղարքունիքի մարզ, որտեղ երկու օր առաջ մատաղով սրբադասեցին Նիկոլին։

Նիկոլը հայտարարում է, որ իրավիճակը ճգնաժամային է ու Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին։

Ու ինձ մի տեսակ սկսում է թվալ, որ մի X պահի երկրում կրկին կհայտարարվի ռազմական դրություն։

Իսկ ռազմական դրության ժամանակ որևէ ընտրություն՝ ո՛չ հերթական, ո՛չ արտահերթ անցկացվել չի կարող»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31