Թշնամին 3 կմ առաջ է եկել նաև Վարդենիսում՝ դեպի Վերին Շորժա գյուղ․ խրամատներ են փորում. Yerkir.am

Yerkir.am-ի տեղեկություններով՝ թշնամին երեկվանից դիրքերն առաջ է բերել նաև Վարդենիսում։

Տեղի բնակիչները հայտնում են, որ ադրբեջանցիները սարի վրա պոստերը առաջ են տվել 3 կմ, իջել են ներքև՝ դեպի Վերին Շորժա գյուղ, որտեղ գյուղացիների արոտավայրերն են, խոտհարքերը, ամբողջովին հայկական տարածք է։

«Սարի գլխի պոսերից 3 կմ իջել են ներքև, խրամատներ են փորում այս պահին Վարդենիսի շրջանում»,-մեզ հետ զրույցում ասացին վարդենիսցիները։

Ակնկալում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական պարզաբանումը վարդենիսցիների անվտանգությունը խաթարող այս տեղաշարժի մասին։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31