Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 354, մահվան՝ 21 նոր դեպք
Հայաստանում մայիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 354 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219 950-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 4272 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Մայիսի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1050 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5322-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 403 է, ընդհանուր առողջացածներինը՝ 206078, փաստացի բուժվողներինը՝ 8550 (մեկ օրում նվազել է 70-ով): Մեկ օրում արվել է 3892 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 023 251թեստ: