Արման Նշանյանը յուրովի է մեկնաբանել «Սիրեցի, յարս տարան» ստեղծագործությունը
Երգիչ, դերասան Արման Նշանյանը հրապարակել է «Սիրեցի, յարս տարան» սիրված հայկական ժողովրդական երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը հենց ինքն է: Հոլովակն արդեն երգչի YouTube-ի պաշտոնական ալիքում է:
Երգը գրվել է Ավետիք Իսահակյանի բանաստեղծության հիման վրա, երաժշտական գործիքավորումն իրականացրել է Նիկ Եգիբյանը, պրոդյուսերներն են Քնարիկ Սարգսյանն ու Ասկո Հակոբյանը:
Արման Նշանյանը ծնվել է 1987 թվականին: 1980-ին տեղափոխվել է Լոս Անջելես: Ավարտել է Լոս Անջելեսի «Howard Fine Acting» ինստիտուտը, իսկ 2002-ին՝ Ստելլա Ադլերի դերասանական ակադեմիան և Էրիկ Մորիսի դերասանական ինստիտուտը՝ դառնալով Լի Ստրասբուրգի անվան «Դերասանի ստուդիայի» ցմահ անդամ:
Հետագայում Նշանյանը սովորել է Վիեննայի կոնսերվատորիայի օպերային բաժնում, հետո՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային բաժնում։ 2011 թվականից երգում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մասնակցել է բազմաթիվ համերգային ծրագրերի Հայաստանում և արտերկրում։