«Դաշինքի մանիֆեստում կա Նիկոլի և իր թիմի հանցագործությունները քննելու և դատելու թեմա»․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ի դեպ, ցերեկը տված հարցիս հստակ պատասխան ստացա «Հայաստան» (ՌՔ-ՀՅԴ-«Վերածնվող Հայաստան») դաշինքի մանիֆեստում.

«Պատերազմը, դրան նախորդող ու հաջորդող գործընթացները պետք է քննության առարկա դառնան, ստանան քրեաիրավական և քաղաքական ամբողջական գնահատական»։

Թեպետ և ոչ ուղղակի ձևակերպմամբ, բայց կա Նիկոլի և իր թիմի հանցագործությունները քննելու և դատելու թեմա։ Հուսով եմ «պատերազմին նախորդող» գործընթացներ ասելով նկատի ունեն ոչ միայն պատերազմի հետ կապված հանցագործություններն, այլ ընդհանրապես (օր.՝ դատարանների շրջափակումը)։

Ընդհանրապես, պատրաստվում եմ ընկերներով հարցաշար կազմել մեզ հուզող հարցերի և ուղարկել բոլոր մասնակցող կուսակցություններին (իհարկե, բացի ՔՊ-ից և իրենց արբանյակներից»։

Տեսանյութեր

Լրահոս