Բաժիններ՝

Ո՞ր մթերքները կարող են ինսուլտ առաջացնել․ բժիշկ Ալեքսանդր Կարասև

Կարմիր մսի, պանրի և ձվի չարաշահումը 45-ից բարձր տարիքի անձանց մոտ կարող է հանգեցնել ինսուլտի և թրոմբոզի: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին «Говорит Москва» ռադիոկայանի եթերում ասել է կլինիկական լաբորատոր ախտորոշման բժիշկ Ալեքսանդր Կարասևը:

Բժիշկը հորդորել է շաբաթը երկու անգամից ավելի կարմիր միս չուտել, բաժինը չպետք է գերազանցի 150 գրամը:

Ըստ նրա՝ որոշ բակտերիաներ վերոնշյալ սննդամթերքներում կարող են շատ թունավոր միացություն ստեղծել:

«Դա կոչվում է տրիմեթիլամին: Մեր լյարդը փորձում է ազատվել դրանից` օքսիդացնելով այն. միացությունը կոչվում է ՏՄԱՕ: Այն ուղղակիորեն վնասում է էնդոթելիումը»,- բացատրել է բժիշկը:

Կարասևը նշել է, որ էնդոթելիումի վնասումը, գլյուկոզի տատանումների հետ մեկտեղ, հանգեցնում է աթերոսկլերոտիկ վահանիկի առաջացման: Աթերոսկլերոտիկ վահանիկի շուրջ սկսվում է արյան անհանգիստ շարժում, որը հանդիսանում է թրոմբոզի, իսկ հետագայում՝ ինսուլտի և սրտի կաթվածի պատճառ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս