
Հրդեհ Օձուն գյուղում

Մայիսի 10-ին, ժամը 12։42-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Օձուն գյուղի 1-ին փողոցում գտնվող տներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օձուն գյուղի 1-ին փողոցում գտնվող տներից մեկի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։08-ին, մարվել՝ 13։30-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ) և գույք՝ մասնակի։