
Իսրայելի ոստիկանության հետ ընդհարումներում հարյուրավոր պաղեստնցիներ են վիրավորվել

Արևելյան Երուսաղեմում հարյավոր պաղեստինցիներ են տուժել Իսրայելի ոստիկանության հետ ըդհարումների հետևանքով, 50 մարդ հոսպիտալացվել է: Մայիսի 10-ին այդ մասին հայտենել է Times of Israel թերթը՝ վկայակոչելով Պաղեստինի Կարմիր մահիկի ընեկրությունը:
Հաղորդվում է, որ ընդհարումներն սկսվել են մայիսի 10-ի առավոտյան: Ինչպես ճշտել է Պաղեստինի WAFA լրատվական գործակալությունը, ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել, որպեսզի պաղեստինցիներին հետ մղի մզկիթի տարածքից, և գնդակոծել է ռետինե գնդակներով:
Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ ոստիկանությունը դաժանորեն է վարվել ծխականների հետ, որոնք մզկիթում էին մուսուլմանների համար սրբազան ռամադան պահքի ամսվա ժամանակ ժամերգությունների շրջանակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: