«Եթե որևէ ուժ չհավաքի 54 % և 6 օրվա ընթացքում կոալիցիա չկազմի, տեղի կունենա ընտրությունների 2-րդ փուլ». Համազասպ Դանիելյան

«Ընտրական օրենսգրքի փոփոխությունների այն փաթեթը, որն անցած շաբաթ երկրորդ ընթերցմամբ ընդունեցինք, ցավոք, չի նախատեսում որևէ կանոնի փոփոխություն հունիսի 20-ի ընտրությունների համար: Մենք  սպասեցինք այս օրենսդրական փաթեթի ընդունմանը մինչև վերջին օրն այն հույսով, որ մինչ այդ հստակ կլինի ՀՀ նախագահի դիրքորոշումը, սակայն այդպես չեղավ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Ըստ նրա, Ընտրական օրենսգրքի՝ կոալիցիա կազմելու մասին գործող նորմը վերաբերում է հունիսի 20-ի ընտրություններին:

«Եթե որևէ ուժ խորհրդարանում չունենա առնվազն ձայների 54 տոկոսը և 6 օրվա ընթացքում հնարավոր չլինի 3 ուժերի միջև կոալիցիա կազմել, ապա Հայաստանում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ»,- հավելեց պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս