Բաժիններ՝

Ինքնասպանություն՝ Երևանում. Հաղթանակ կամրջից տղամարդն իրեն ցած է նետել. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ; Այս պահին ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորներ Սերգեյ Մամիկոնյանն ու Վաղարշակ Հովսեփյանը։ Տեղում են նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնականի պահպանության բաժնի ծառայողները։ Այս պահին Կենտրոնի ոստիկանները պարզում են՝ արդյո՞ք դեպքի փաստով իրենք են զբաղվելու, թե՞ ոստիկանության Մալաթիայի բաժինը, քանի որ դին հայտնաբերվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի վարչական տարածքում։

Դեպքի մասին արդեն տեղեկացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժինը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս