Բաժիններ՝

Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտել

Մայիսի 3-ին Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին. Փանյան փողոցի բնակիչներից մեկը տան բակում մարիխուանա է պահում։

Նույն օրը բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները զննեցին 67-ամյա տղամարդու տան բակը՝ հայտնաբերելով 12 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված, որն առգրավվեց։ Տղամարդու հայտնածով՝ թմրամիջոցի նմանվող զանգվածն իրենն է, պատրաստել էր բակում աճած կանեփը մանրացնելով ու չորացնելով։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31